Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ներկայացուցիչները մասնակցեցին «Մասնագիտությունների խթանման օր Սյունիքում» միջոցառմանը

Այսօր ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի հետ համատեղ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում կազմակերպվեց «Մասնագիտությունների խթանման օր Սյունիքում» միջոցառումը, որին մասնակցեցին նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանն ու 9-րդ դասարանների աշակերտները:

Միջոցառման հիմնական նպատակն էր ծանոթացնել ՀՀ Սյունիքի մարզի երիտասարդներին վերոնշված կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերին և դուալ համակարգով ներդրվող մասնագիտություններին:

Միջոցառմանը ներկա էին 100-ից ավել աշակերտ, որոնք բաժանվեցին երեք խմբի՝ մասնագիտական ֆիլմեր դիտելու և մասնագիտություններին ծանոթանալու նպատակով։ 

Աշակերտները հնարավորություն ունեցան տեսնել և մասնակցել ներկայացվող մասնագիտություններին բնորոշ պրակտիկ աշխատանքներին:

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (13.05.2023)
Դիտումներ: 502 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar