Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանի աշակերտներն այցելել են Սերո Խանզադյանի տուն-թանգարան

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանի դասղեկ Շահանե Հովսեփյանի ուղեկցությամբ աշակերտներն այցելեցին Զանգեզուրի կոլորիտով վարպետի՝ Սերո Խանզադյանի տուն-թանգարան, որտեղ լսելի էր խանզադյանական խոսքը:

Օրը բավականին հագեցած էր: Աշակերտները շրջայց կատարեցին թանգարանի ցուցասրահում և տոհմատանը, որտեղ նրանց թանգարանի գիտաշխատողը հանգամանորեն ներկայացրեց գրողի կյանքը, գործունեությունը և կենսագրությունը:

Աշակերտները ոգևորությամբ և տպավորություններով լի հեռացան թանգարանից:


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (13.05.2023)
Դիտումներ: 236 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar