Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ «Զանգեր կախելու» արարողություն

Մայիսի 12-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ ավարտական դասարանների «Զանգեր կախելու» արարողությունը: 

9-րդ «Բ» դասարանի աշակերտներն անակնկալ միջոցառում էին պատրաստել դասղեկ Մերի Մկրտչյանի համար, նրա օրը վերածելով փոքրիկ տոնի, որի ընթացքում և՛ դասղեկը, և՛ աշակերտները հիշեցին իրենց ուսումնառության տարիները: 

    

Միջոցառման ընթացքում աշակերտները ստացան վերջին զանգն ազդարարող խորհրդանիշները, միմյանց բարեմաղթանքներ հղեցին, լուսանկարվեցին, ուրախացան:

Զանգերի կախման արարողությամբ աշակերտները ոտք են դնում մեկ այլ աշխարհ: Նրանց սպասվում է նոր կյանքի երկար ու ոչ այդքան դյուրին ճանապարհ, որը պետք է լինի նորանոր հաջողություններով լի:

Արարողության ավարտին դասղեկ Մերի Մկրտչյանն ու աշակերտները հարգանքի տուրք մատուցեցին դպրոցի՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող անկյանում:

Միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ուսուցիչներ, ծնողներ:

    

    

    

    

    

    


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (13.05.2023)
Դիտումներ: 683 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar