Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արաքսյա Առստամյանի նախաձեռնությամբ դպրոցում կազմակերպվել էր «Իմ ձեռագիրը լավագույնն է» խորագրով լավագույն ձեռագրերի մրցույթ: Մրցույթն անցկացվել է 3 խմբերով՝ 1-ին դասարանների աշակերտներ, 2-5-րդ դասարանների աշակերտներ և 6-9-րդ դասարանների աշակերտներ:
Առաջին փուլով 1-4-րդ դասարանների դասվարներն ու 5-9-րդ դասարաններում «Մայրենի» և «Հայոց լեզու» առարկաները դասավանդող ուսուցիչներն ընտրել են այն աշակերտների տետրերը, որոնք իրենք են համարել լավագույնը: Այդ տետրերի հետ մեկտեղ 1-ին դասարանների աշակերտները 1 թերթի սահմանում գրել են տեքստ, իսկ 2-9-րդ դասարանների աշակերտների դեպքում դիտարկվել են նաև «Մայրենի» առարկայից տրված տնօրենության գրավորները: Երկրորդ փուլի ընթացքում ձեռագրերը գնահատել է դպրոցի մանկավարժներից կազմված խումբը, որի անդամներն են ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, Հումանիտար առարկաների մեթոդմիավորման նախագահ, «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, «Մայրենի» առարկայի ուսուցչուհիներ Սոնա Հարությունյանը, Անուշ Սարգիսջանյանը, Շահանե Հովսեփյանն ու Լիլիթ Սարգսյանը: 1-ին դասարաններից մրցույթի համար ընտրվել է 27 աշակերտի աշխատանք, 2-5-րդ դասարաններից՝ 49 աշակերտի աշխատանք, 6-9-րդ դասարաններից՝ 21 աշակերտի աշխատանք: Երեք անվանակարգերում գնահատումն իրականացվել է եվրատեսիլյան սկզբունքով։ Ինչպես երգի հեղինակավոր մրցույթում, ժյուրիի յուրաքանչյուր անդամ աշակերտներին տվել է 1-8, 10 և 12 միավորներ: Արդյունքները՝ ստորև. Քվեարկության արդյունքում 1-ին դասարանների աշակերտներից հաղթող են ճանաչվել. 1-ին տեղ՝ Առուշանյան Դավիթ – 1-ին «Գ» դասարան, 72 միավոր 2-5-րդ դասարանների աշակերտներից հաղթող են ճանաչվել. 1-ին տեղ՝ Հայրապետյան Նարե – 5-րդ «Գ» դասարան, 70 միավոր 6-9-րդ դասարանների աշակերտներից հաղթող են ճանաչվել. 1-ին տեղ՝ Մինասյան Անի – 6-րդ «Գ» դասարան, 78 միավոր 1-ին տեղերը զբաղեցրած աշակերտները դպրոցի տնօրինության կողմից արժանացել են պատվոգրերի, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները՝ շնորհակալագրերի:
| |
| |
Դիտումներ: 778 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |