Վանաձորում անցկացվեց Հայաստանի մարզերի, Երևանի հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանների միջև սպորտլանդիայի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էր 11 թիմ: Բացման արարողությանը ներկայացան տասը մարզերի, մայրաքաղաք Երևանի հաղթող թիմերը՝ տղաների ու աղջիկների 5-ական մասնակիցներով:
Համառ և դիտարժան պայքարում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից արժանացավ շնորհակալագրի, ինչպես նաև նվեր ստացավ սպորտային գնդակներ, իսկ մասնակից աշակերտները նվեր ստացան սպորտային համազգեստ: Առողջ մրցակցությունից և հետաքրքիր խաղից զատ աշակերտներն ունեցան նաև ուսուցողական և բովանդակալից էքսկուրսիա։ Խումբը՝ ուսուցիչներ Աննա Աբգարյանի ու Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ, փոքրիկ զբոսանք կազմակերպեց Վանաձորում, վերադարձի ճանապարհին երեխաները հետաքրքիր պահեր ունեցան Պարզ լճի ափին, ինչպես նաև այցելեցին Սևանավանք։ Մասնակիցները հագեցած առօրյայով և բարձր տրամադրությամբ վերադառձան տուն։
| |
| |
Դիտումներ: 400 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |