Օրը տոնական էր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանում։ Ավարտական Վերջին դասին նախորդեց ավանդույթ դարձած «Զանգերի կախման» միջոցառումը։ 9-րդ «Ա» դասարանի աշակերտները, դասղեկ Արփինե Մարտիրոսյանի հետ, հարգանքի տուրք մատուցեցին զոհված հերոսների հիշատակին և խաղաղության աղոթքով սկսեցին միջոցառումը։
Միջոցառումը համեմված էր երգ ու պարով, շնորհակալական խոսքեր՝ ուղղված ուսուցիչներին, աշակերտների 9 երկար ու ձիգ տարիների հիշողություններով։ Դասղեկ Արփինե Մարտիրոսյանն աշակերտներին մաղթեց կյանքում միշտ կարևորել գիտելիքը, ջանալ այն օգտագործել ի բարօրություն հասարակության և մոլորակի մտավոր զարգացմանը ներդաշնակեցնել հոգևոր և մարմնական առողջությանը, կյանքում առաջնորդվել սիրո և համագործակցության մղումներով։ Միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ուսուցիչներ և ծնողներ։
| |
| |
Դիտումներ: 586 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |