Մայիսի 16-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Ա» դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Ֆրանսերեն» առարկայից, որը կազմակերպել ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանը: Դասի նպատակն էր աշակերտներին հաղորդակից դարձնել Ֆրանկոֆոնիայի ստեղծմանն ու առաքելությանը, գիտելիքներ հաղորդել ֆրանսերենի, Ֆրանսիայի պատմության, մշակույթի, խոհանոցի, ազգային խորհրդանիշների, տոների և ավադույթների, ինչպես նաև հայտնի ֆրանսահայերի մասին, նպաստել ֆրանսերեն լեզվի և մշակույթի տարածմանը։
Դասի ընթացքում աշակերտուհիներ՝ Նարեն, Սյունեն և Ստելլան կատարեցին Շառլ Ազնավուրի «Mon amour» երգը, որը արժանացավ ներկաների բարձր գնահատանքին։ Մեծ ոգևորություն առաջացրեց վիկտորինան, որի միջոցով լրացուցիչ գիտելիքներ փոխանցվեցին ներկաներին։ Աշակերտների պատրաստած սահիկաշարերի միջոցով ներկաները ստացան ուշագրավ տեղեկություններ Ֆրանսիայի պատմության, լեզվի, մշակույթի, տեսարժան վայրերի, խոհանոցի մասին։ Բաց դասին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Օտար լեզուների մեթոդմիավորման նախագահ Մարգարիտա Պետրոսյանը, 8-րդ «Բ» և 8-րդ «Գ» դասարանների աշակերտները։
| |
| |
Դիտումներ: 456 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |