Մայիսի 16-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ, «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Արփինե Տոռոզյանը կազմակերպվել էր միջոցառում՝ «Կոմիտաս, դու ամենայն հայոց երգի Վեհափառն ես» խորագրով։ Միջոցառումը հագեցած էր կոմիտասյան շնչով։ Սկզբում հակիրճ ձևով ներկայացվեց Կոմիտաս-երաժշտի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին։
Աշակերտներն ասմունքեցին՝ Կոմիտասյան պատվիրաններն ուղղված երգչին, Կոմիտասի խոսքերը, հայ մեծերի խոսքերը նվիրված Կոմիտաս վարդապետին։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ դպրոցի երգչախումբը, որի ղեկավարն է Արփինե Տոռոզյանը: Երգչախումբը կատարեց Կոմիտասյան նվագարանի (սրինգ) հնչյուններով կատարվեց «Երկինքն ամպել է» ստեղծագործությունը։ Քանոնի և դհոլի կատարմամբ հնչեցին «Քելե-քելե» և «Հաբրբան» ժողովրդական երգերը, դուդուկահարների տրիոն կատարեց Կոմիտասի «Չինար ես» ստեղծագործությունը։ Իսկ ավարտին Արփինե Տոռոզյանը հանդես եկավ իր խոսքով և երգով, կատարեց Կոմիտասյան երգերի շարան: Միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ։
| |
| |
Դիտումներ: 487 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |