ՌԶԳ-ի և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ներկայացուցիչներն այցելել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակներում մայիսի 12-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ներկայացուցիչները Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի կարիերայի պատասխանատուի և գյուղատնտեսական ոլորտի դասավանդողների հետ այցելեցին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց:

Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվեց ՄԱՎԵՏԱ ծրագիրը, ծրագրի շրջանակներում դուալ կրթական մոտեցմամբ իրականացվող գյուղատնտեսական մասնագիտությունները, համայնքներում դրանց կարևորությունն ու մեծ պահանջարկը։

  

  

  

  

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (17.05.2023)
Դիտումներ: 322 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar