Ֆրանսերենի այբբենարանին նվիրված միջոցառում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Ա» դասարանում
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Ա» դասարանում տիրում էր ֆրանսիական շունչ: «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանը կազմակերպել էր ֆրանսերենի այբբենարանին նվիրված միջոցառում:
Միջոցառման ներկաները հայտնվել էին հեքիաթների աշխարհում: Աշակերտները, որոնք կերպարանափոխվել էին հեքիաթների հերոսների, միջոցառման ընթացքում զբոսնեցին ֆրանսերեն տառերի, ինչպես նաև ֆրանսիական հեքիաթների զարմանահրաշ թագավորությունում։ Երկխոսությունների միջոցով նրանք ներկայացրեցին Շառլ Պեռոյի հեքիաթները, խոսեցին Ֆրանսիայի տեսարժան վայրերի մասին։ Միջոցառման ընթացքում աշակերտներն իրենց խոսքով, երգերով հիացրեցին ներկաներին։
| |
| |
Դիտումներ: 445 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |