| Մայիսի 18-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մարզադահլիճում տեղի է ունեցել վոլեյբոլի ընկերական հանդիպում մեր դպրոցի աշակերտների և Գորիսի պետական քոլեջի ուսանողների միջև։ 
 Խաղի նպատակն էր օգնել մեր աշակերտներին դառնալ առավել ինքնավստահ ու հավատալ իրենց ուժերին: Նման խաղերի շնորհիվ մենք կարողանում ենք նպաստել մեր սաների միջև սպորտային սերտ համագործակցությանը, բարձրացնել սպորտի նկատմամբ նրանց հետաքրքրությունը: Երկու թիմերն էլ պատրաստված էին և դիտարժան խաղ էին ցույց տալիս։ Հանդիպման կազմակերպիչներն էին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Աննա Աբգարյանը, Ռոբերտ Արզումանյանը և Գորիսի պետական քոլեջի դասախոս Հարութ Օհանյանը։ Հուսով ենք, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական։ 
 
 
 
 | |
|  | |
| Դիտումներ: 523 | | 
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


 
  
 
  
 
  
 
  