Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի 1-6-րդ դասարանների աշակերտները մասնակցեցին ՀՀ «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության համայնքային փուլին

Մայիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության համայնքային փուլը, որին մասնակցում էին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական, Գորիսի թիվ 2, Գորիսի թիվ 5 և Գորիսի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցների 1-6-րդ դասարանների աշակերտները։

Համառ պայքարում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարանների աշակերտները զբազեցրին 1-ին տեղը և Գորիս համայնքը կներկայացնեն ՀՀ «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մարզային փուլում, իսկ 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտները զբաղեցրին 3-րդ տեղը:

ՀՀ «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության նպատակներն ու խնդիրներն են՝ մատաղ սերնդի շրջանում խթանել ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը ի նպաստ նրա համակողմանի, ներդաշնակ դաստիարակության, դպրոցականների կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորումը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության դաստիարակումը, դպրոցականների ֆիզիկական կարողությունների մոնիտորինգի անցկացումը, նպաստել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և ընտրողների միջև անմիջական կապի ձևավորմանը, խթանել պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և մարզական կազմակերպությունների կողմից ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ իրականացվող համագործակցված աշխատանքները:

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (20.05.2023)
Դիտումներ: 408 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar