Մայիսի 19-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Ա» դասարանում տեղի ունեցավ «Cinderella» (Մոխրոտիկ) թեմայով բաց դաս, որը կազմակերպել էր «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Թագուհի Գրիգորյանը:
Դասի սկզբում ուսուցչուհին գրատախտակին ներկայացրել է «Cinderella» (Մոխրոտիկ) թեմայի հիմնական բառերը, որոնց օգնությամբ աշակերտները նկարագրել են Մոխրոտիկին, որից հետո աշակերտները բեմականացման միջոցով ներկայացրել են հեքիաթը: Ուսուցչուհին նկարների միջոցով ներկայացրել է բառապաշարը, դրանց արտասանությունը, իսկ ավարտին մտագրոհ մեթոդով աշակերտները փորձել են գուշակել, թե ինչ է լինելու թեմայի երրորդ մասում: Դասի նպատակն էր նպաստել բանավոր խոսքի, հաղորդակցական հմտությունների ձևավորմանը և ակտիվության զարգացումը, նպաստել խոսքի գործունեության, հիշողության, ճանաչողական հետաքրքրության զարգացմանը:
| |
| |
Դիտումներ: 436 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |