Այբբենարանի տոն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանում

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանի աշակերտներն այսուհետ գրաճանաչ և տառաճանաչ են։ «Մեր գոյության սրբություն» խորագրով հանդեսը դրա վառ ապացույցն էր։ Մայիսի 22-ին նրանք իրենց խրոխտ արտասանությամբ, երգով և պարով ապացուցեցին, որ իրենց ասելիքը շատ կարևոր է։ Խոստացան լինել Մեսրոպյան գրին հավատարիմ, ինչպես նաև հայոց աշխարհի արժանի զավակ։

    

Դասվար Նունե Գալստյանի կողմից կազմակերպված միջոցառման վերջաբանը կրում էր «Ապրենք խաղաղ» խորագիրը։ Թո՛ղ իրականություն դառնա խաղաղությունը, հայ մանուկը խաղաղ երկնքի տակ մեծանա և շեն ու լի պահի իր հայրենիքը։

Ցանկանք երեխաներին արևավառ և արևաշող օրեր։

    

    

    

    

  


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (23.05.2023)
Դիտումներ: 389 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar