Մայիսի 22-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանում «Մեր գոյության սրբություն» խորագրով հանդես էր՝ նվիրված հայերենի ոսկեղենիկ տառերին: Մանուկների երգն ու պարը, շքեղաշուք հագուստն ու փուչիկները միախառնվել էին և ստեղծել մի հաճելի տրամադրություն:
Հանդեսը սկսվեց 9-րդ «Բ» դասարանցիների շնորհավորանքի խոսքերով: Նրանք երաժշտության և բարձր ծափերի ներքո՝ առաջին դասարանցիներին ուղեկցեցին բեմ: Մեծ դահլիճում դասվար Անուշ Աղաբեկյանը իր սաներին ներկայացրեց իրենց բնավորությանը և արտաքին տեսքին համահունչ բառերով: Որից հետո աշակերտներն ակտիվ մասնակցեցին, արտասանեցին, երգեցին գեղեցիկ երգեր ու պարեցին… Վերջում՝ Անուշ Աղաբեկյանը վկայականներ տվեց իր սաներին՝ «Ես արդեն գրագետ եմ», պատգամելով, որ պետք է արժևորել գիտելիքը՝ որպես աստվածատուր արժեք:
| |
| |
Դիտումներ: 273 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
| |