Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանի աշակերտները «Մեր գոյության սրբություն» խորագրով հանդես էին բացել

Մայիսի 23-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դահլիճում օրը տոնական էր։ 1-ին «Գ» դասարանի աշակերտները «Մեր գոյության սրբություն» խորագրով հանդես էին բացել դահլիճում։ Աշակերտներն իրենց համարձակ ու հնչեղ ասմունքով, երգ ու պարով հիացրին ներկաներին։ Նրանք խոստացան անաղարտ պահել մայրենին, լավ սովորել ու դառնալ Մաշտոցյան ոգու կրողները, ովքեր իրենց գիտելիքներով կծաղկեցնեն ու կշենացնեն երկիրը։ Դասվար Կարինե Մալխասյանը շնորհավորեց աշակերտներին գրաճանաչ դառնալու առթիվ և պատգամեց լինել հայրենասեր, խելացի ու հաջողակ։

    

    

    

    

    

    


 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (23.05.2023)
Դիտումներ: 500 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar