Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ «Прощай, Букварь!» խորագրով միջոցառում

Մայիսի 23-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Բ» դասարանում տեղի ունեցավ «Прощай, Букварь!» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էր «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Մարիամ Հայրապետյանը։ 

    

Աշակերտներն իրենց արտասանությամբ, երգերով, պարով հիացրին հյուրերին։ Նրանց հյուր էր եկել «Букварь»-ը, ողջունել երեխաներին, նրանք էլ ցույց են տվել, որ արդեն տառաճանաչ են, կարողանում են գրել ու կարդալ։ 

Աշակերտների համար մուլտհերոսների կողմից շնորհավորական նամակներ էր բերել «Почтальон Печкин»-ը: Երեխաները կարդացել են նամակները, իսկ վերջում հումորային ելույթներով զվարճացրել հանդիսատեսին։

    

    

    

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.05.2023)
Դիտումներ: 347 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar