Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Ա» դասարանում «Ռուսաց լեզու» առարկայից տեղի ունեցավ «Планета букваря» խորագրով այբբենարանի հանդեսը

Մայիսի 25-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Ա» դասարանում «Ռուսաց լեզու» առարկայից տեղի ունեցավ «Планета букваря» խորագրով այբբենարանի հանդեսը, որը կազմակերպել էր ուսուցչուհի Արփինե Օհանջանյանը:

Միջոցառման առաջին հատվածում տեսասահիկի միջոցով ցուցադրվեց տեսաֆիլմ, որը ներկայացնում էր աշակերտների դպրոցական առօրյան, որին հաջորդեց աշակերտների արտասանությունը, երգն ու պարը:

    

Արփինե Օհանջանյանն աշակերտների հետ հարցադրումների միջոցով խաղաց «Знайка-незнайка» խաղը, որտեղ ուսուցիչը «незнайка»-ն էր, իսկ աշակերտները՝ «незнайка»-ն:

Հանդեսը կրում էր նաև ինտերակտիվ բնույթ. նախ՝ տեսաֆիլմով ներկայացվեցին «Դե, սպասիր» (Ну погоди) մուլտֆիլմի 2 կերպարները, որից հետո հանդիսատեսին ուղղվեց հարց՝ «Вы уже поняли какая постановка Вас ждёт?»: Պատասխաններից հետո աշակերտները բեմականացման միջոցով ներկայացրին «Դե, սպասիր» ֆուլտֆիլմը:

Միջոցառման հաղորդավարներն էին ավելի վաղ «Ռուսաց լեզու» առարկայից հայտարարված «Մայրս ու ես» խորագրով արտասանության մրցույթի հաղթողներ Մարիամ Ալավերդյանը, Էդուարդ Ստեփանյանն ու Նանե Մինասյանը, ովքեր շնորհակալության խոսք ուղղեցին ներկաներին՝ միջոցառմանն իրենց մասնակցության համար:

Արփինե Օհանջանյանն աշակերտներին շնորհավորանքի ու շնորհակալանքի խոսքն ուղղեց դպրոցի տնօրինությանը, ուսուցիչներին, ծնողներին ու աշակերտներին, ինչպես նաև վերջիններիս հանձնեց պատվոգրեր, իսկ «Մայրս և ես» խորագրով մրցույթի հաղթողներ Մարիամ Ալավերդյանին, Էդուարդ Ստեփանյանին ու Նանե Մինասյանին՝ պատվոգրեր և նվերներ:

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (25.05.2023)
Դիտումներ: 352 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar