Հրաժեշտի դաս. Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Բ» դասարանի աշակերտներն այցելեցին Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Մայիսի 24-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Բ» դասարանի աշակերտները, դասվար Արուս Դոլունցի և ծնողների ուղեկցությամբ այցելեցին Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի. եկեղեցում մոմ վառեցին առ Աստված, հանուն հայրենիքի խաղաղության և բարօրության համար:
Բնության գրկում, «Հայաստանը ես եմ» խորագրով, կազմակերպվեց միջոցառում: Աշակերտները Հայաստանի մասին բանաստեղծություններ արտասանեցին, երգեցին, պարեցին, կոչ հղելով լեռներին, ձորերին, քարանձավներին, որ ամուր ու խրոխտ կանգնեն և անսասան պահեն մեր հայրենի պարիսպները: Օրը հագեցած էր, հետաքրքիր և յուրօրինակ: Աշակերտները մեծ բավականություն ստացած վերադարձան տուն:
| |
| |
Դիտումներ: 119 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
| |