Մայիսի 25-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանում հրաժեշտի դաս էր, որին հաջորդեց «Կախարդական մաթեմատիկա» խորագրով վիկտորինան։ Մրցույթը անց է կացվել 3 թիմերի միջև` Կարմիր թիմը` «Աշոտ Երկաթ», Կապույտ թիմը` «Տիգրան Մեծ», Նարնջագույն թիմը` «Լևոն Առաջին» անուններով։ Մրցույթը կազմված էր 8 փուլերից։ Առաջին փուլում մրցեցին ավագները, երկրորդ փուլը` հնարամտության մրցույթ էր, երրորդը` բլից հարցեր, չորրորդը` տրամաբանական խնդիրներ, հինգերորդը` «մոգական թվեր», վեցերորդը` «Ամենա, ամենա...», յոթերորդը` «Ուրախ մաթեմատիկա» և ութերորդը՝ «Յոթ չափի՛ր, մեկ կտրի՛ր»։
Յուրաքանչյուր փուլի համար տրվում էր ժամանակ և ճիշտ պատասխանի համար սահմանվում էին միավորներ։ Բոլոր խմբերը շատ ակտիվ էին, ութերորդ գործնական փուլից հետո Կարմիր և Նարնջագույն թիմերը 27 միավորով, իսկ Կապույտ թիմը 25 միավորով ամփոփեցին մրցույթը: Ժյուրին 2 հավասար միավորներով թիմերին ևս մեկ խնդիր առաջարկեց։ Արդյունքում առաջին տեղում՝ «Աշոտ Երկաթ» թիմն է, երկրորդ տեղում` «Լևոն Առաջին», երրորդ տեղում` «Տիգրան Մեծ» թիմը։ Ժյուրիի կողմից աշակերտները արժանացան պատվոգրերի։ Ժյուրիի անդամներն էին` ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը և դասվար Կարինե Մալխասյանը։ Միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման անդամները, ուսուցիչներ։
| |
| |
Դիտումներ: 122 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
| |