Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի ԿԱՊԿՈՒ աշակերտները դպրոցը պատվով ներկայացրին ֆուտբոլի դպրոցականների առաջնությունում, ճանաչվեցին լավագույն խաղացողներ

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտները մայիսի 24-ին մասնակցել են «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ «Եվրոպական ֆուտբոլի շաբաթ» ծրագրի շրջանակներում կազմակերպված ֆուտբոլի դպրոցականների առաջնությանը։

    

Մրցաշարին մասնակցել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3, թիվ 2, թիվ 5 և Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հանրակրթական դպրոցների հատուկ մարզիկները:

Մեր դպրոցի սաներն իրենց դիտարժան խաղով կարողացան գրավել հանդիսատեսի համակրանքը: Մեծ էր նրանց ոգևորությունն ու ուրախությունը։ Մրցումների խնդիրներն էին՝ հատուկ մարզիկների ֆիզիկական պատրաստության բարձրացումը, ինտեգրումը հասարակությանը, հավաքական թիմի ձևավորումը:

Միջոցառման բոլոր մասնակիցները և հաղթող թիմերն արժանացել են մրցանակների և նվերների։ Հետաքրքիր խաղերից հետո Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հատուկ մարզիկները զբաղեցրին 2-րդ պատվավոր տեղը: 

Մեր դպրոցի թիմին օգնում էին կամավորներ, 9-րդ «Ա» դասարանի աշակերտուհի Նազելի Իսրայելյանը, 8-րդ «Ա» դասարանի աշակերտուհի Ստելլա Քոչարյանը, հատուկ մանկավարժ Հեղինե Արզումանյանը, ուսուցչի օգնական Հասմիկ Օհանյանը: Թիմի մարզիչներն են Աննա Աբգարյանը և Ռոբերտ Արզումանյանը։ 

Դպրոցի ամբողջ թիմը արգևատրվեց պատվոգրերով, իսկ մարզիչները ճանաչվեցին լավագույնը։ Հատուկ մարզիկներից Գոռ Միրզոյանը, Արթուր Ալումյանը և Էդիկ Ստեփանյանը պարգևատրվեցին առանձին գավաթնեով՝ ճանաչվելով լավագույն խաղացողներ:

Մրցումների նպատակն է օգնել մտավոր սահմանափակ կարողություններ ունեցող անձանց դառնալ հասարակության լիիրավ անդամ, նրանց տրամադրել հավասար հնարավորություն՝ ցուցադրելու իրենց  հմտություններն ու տաղանդները մարզական պայմաններում:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպիչնեներին՝ այս գեղեցիկ նախաձեռնության համար: Առանձնահատուկ շնորհակալություն «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն պարոն Ստեփանյանին:

    

    

    

    
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (27.05.2023)
Դիտումներ: 344 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar