Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանի աշակերտները ճանաչողական այցով Համո Սահյանի տուն-թանգարանում էին

Մայիսի 27-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանի աշակերտներն ու ծնողները, դասղեկ Սոնա Հարությունյանի ուղեկցությամբ այցելել են Սյունիքի մարզի Սիսիանի Լոր գյուղում գտնվող Համո Սահյանի տուն-թանգարան։

    

Տուն-թանգարանի շեմին ոտք դնելու պահից դպրոցի ներկայացուցիչները տոգորվեցին սահյանական շնչով ու ոգով։

Սահյանի կյանքի դասերը ուղղորդող են, ապրեցնող, հույս տվող, լույս և ջերմություն սփռող…

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ներկայացուցիչները հեռանալով իրենց հետ տարան Սահյանի լույսը, նրանից փոխանցված սերը մարդու, բնության, քար ու քարափի, թուփ ու ժայռի, մասրենու հանդեպ։

    
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (31.05.2023)
Դիտումներ: 354 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar