Հունիսի 15-ին Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում կայացավ դպրոցականների համար անցկացվող «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մարզային փուլը: Հանրապետական փուլին մասնակցելու համար պայքարում էին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական, Գորիսի թիվ 5 հիմնական, Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական, Կապանի թիվ 5 հիմնական և Մեղրի միջնակարգ դպրոցների թիմերը:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեցին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ դասարանների աշակերտները, Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների թիմերը, որոնք էլ իրավունք վաստակեցին մասնակցելու հոկտեմբեր ամսին Վանաձոր քաղաքում կայանալիք մրցույթի հանրապետական փուլին։ ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության նպատակներն են՝ մատաղ սերնդի շրջանում խթանել ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացումը՝ ի նպաստ նրա համակողմանի, ներդար դաստիարակության, դպրոցականների կենցաղում առողջ ապրելակերպի արմատավորումը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության դաստիարակումը։ Հաջողություն ենք մաղթում մեր սաներին։
| |
| |
Դիտումներ: 539 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |