Այսօր իրենց առաջին քայլերը Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց ուղղեցին առաջին դասարանցիները։ Նրանց համար Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը մեկնարկել էր մեկ օր շուտ։ Դպրոցում տիրում էր տոնական մթնոլորտ՝ լի գեղեցիկ ծաղիկներով և գունագեղ փուչիկներով: Բակում առաջին դասարանցիների համար կազմակերպվել էր նոր ուսումնական տարվան նվիրված միջոցառում՝ դպրոցի աշակերտների մասնակցությամբ: Տնօրեն Դավիթ Կոստանդյանը շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ «Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլոր դպրոցականներին և հատկապես մեր առաջին դասարանցիներին: Ցանկանում եմ, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին»,-իր խոսքում նշեց տնօրենը։ Միջոցառման ավարտին դպրոցի Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող անկյունում իրականացվեց մոմավառություն՝ ի հիշատակ բոլոր զոհերի։ | |
| |
Դիտումներ: 350 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |