Այսօր ուսումնական տարվա մեկնարկն ազդարարվեց նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Ուսումնական տարվա առաջին օրը դպրոցականների համար սկսվեց տոնական տրամադրությամբ, ծաղիկներով ու ժպիտներով: Օրն առանձնահատուկ էր հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ էին ոտք դնում դպրոցի շեմից, նստում դպրոցական նստարանին և շփվում առաջին ուսուցչի հետ:
Նոր ուսումնական տարվա 1-ին օրը դպրոցն իր դռներն էր բացել 1-ին դասարանի 79 աշակերտի առջև: Դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանն ուսումնական տարեսկզբի առթիվ շնորհավորեց աշակերտներին և նրանց ծնողներին՝ վստահեցնելով, որ փորձառու ուսուցիչներն ամեն ինչ անելու են աշակերտներին գիտելիքներով զինելու և նրանց դպրոցական առօրյան լավ կազմակերպելու համար: Դպրոցի սաները մեծ տոնական միջոցառմամբ, երգուպարով սկսեցին ուսումնական տարին: 9-րդ դասարանների աշակերտները 1-ին դասարանցիներին ուղղորդեցին դասարաններ, որտեղ նրանց էին սպասում գեղեցիկ ժապավենով կապված դասագրքերը:
Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ: | |
| |
Դիտումներ: 757 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |