Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Ա» դասարանում տեղի ունեցավ «Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ» խորագրով միջոցառում
|
Հոկտեմբերի 12-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 6-րդ «Ա» դասարանում տեղի ունեցավ «Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, դասղեկ Շահանե Հովսեփյանը:
Միջոցառման սկզբում աշակերտները ողջունեցին և իրենց երախտագիտությունը հայտնեցին ուսուցիչներին, կարևորեցին ուսուցիչների դերակատարումը խաղաղության գիտակցման, հայրենիքի պաշտպանության, աշխարհի գոյատևման իմաստն ու նպատակները աշակերտների մեջ սերմանելու գործում: Միջոցառման ընթացքում աշակերտներն իրենց շնորհակալական խոսքերը հղեցին ուսուցիչներին, յուրաքանչյուրին իր առարկայի մասնագիտական լեզվով: Երաժշտական գեղեցիկ կատարումներով հանդես եկավ նաև 6-րդ «Ա» դասարանի աշակերտ Մերուժան Ղուկասյանը:
| |
|
| |
| Դիտումներ: 453 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





