Նոյեմբերի 3-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 դպրոցում տեղի ունեցավ կլիմայի փոփոխության վերաբերյալ դասընթաց, որին մասնակցեցին 9-րդ «Բ» դասարանի աշակերտները:
«Գորիսի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի դասընթացավարներ Կարինե Մովսիսյանը, Աիդա Անտոնյանն ու Նինել Նահապետյանը «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում ներկայացրին դասընթացի խնդիրները, նպատակները: Ներկաները դիտեցին կլիմայի փոփոխության վերաբերյալ ուսուցողական տեսանյութեր, քննարկեցի կլիմայի փոփոխության վերաբերյալ հարցեր: Դասընթացին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ինչպես նաև «Բնություն» առարկայի ուսուցչուհի Մերի Մկրտչյանը։ Հավելենք՝ ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարցացման գործակալության աջակցությամբ՝ «Unicef»-ի, «Սյունիք-Զարգացում» և «Գորիսի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ների համագործակցությամբ։
| |
| |
Դիտումներ: 351 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |