ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոյեմբերի 6-10-ը հայտարարել է մեդիագրագիտության շաբաթ: Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը հյուրընկալել էր «Հետքի» փաստերի ստուգման թիմի ղեկավար Վահե Սարուխանյանին, որը դպրոցի ավագ դասարանցիների և ուսուցիչների հետ խոսեց փաստերի ստուգման էության, լրագրության, մասնավորապես՝ հետաքննական լրագրության մեջ դրա կարևորության, փաստերի ստուգման միջոցով «ֆեյք նյուզի» դեմ պայքարի մասին։
Ներկաներին հիմնականում հետաքրքրել են հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին առկա ապատեղեկատվության դեմ պայքարելու ուղիները։ Փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը կարևորեց նման հանդիպումները թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար, նշեց, որ պատրաստ են հետագայում էլ նման հանդիպումներ կազմակերպել, ինչն ուրախությամբ ընդունվեց «Հետքի» փաստերի ստուգման թիմի կողմից: Հավելենք, որ նախագիծն իրականացվում է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ՝ «Պայքար ապատեղեկատվության դեմ և որակյալ լրագրության ընդլայնում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում «Հետքի» խմբագրակազմին՝ համագործակցության համար, ինչպես նաև Գորիսի մամուլի ակումբին՝ այցի կազմակերպմանն աջակցելու համար:
| |
| |
Դիտումներ: 389 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |