Նոյեմբերի 5-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 դպրոցի 7-րդ «Ա», «Բ» և «Գ» դասարանների աշակերտները, ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի, «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Մարինե Բաբայանի, 7-րդ «Ա» դասարանի դասղեկ Ալլա Առստամյանի ուղեկցությամբ «Դպրոցը՝ գիտական միջավայրում» ծրագրի շրջանակում այցելեցին ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ:
Այցի ընթացքում «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն» առարկաների շրջանակում աշակերտները մասնակցեցին լաբորատոր գիտափորձերի և տեսական գիտելիքները կիրառեցին գործնականում: «Դպրոցը՝ գիտական միջավայրում» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի այս փուլի տևողությունը 6 ամիս է: Նպատակն է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի դպրոցահասակ երեխաների (7-րդ դասարանի) շրջանում գիտության հանդեպ հետաքրքրության սերմանումը, գիտական մտածողության զարգացումը, ոչ ֆորմալ կրթության միջոցով հանրակրթական դպրոցների կրթական ծրագրերին աջակցումը: Այս փուլում ծրագրին մասնակցելու հնարավորություն ունի 4200 աշակերտ:
| |
| |
Դիտումներ: 444 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |