«Ա» տառի շնորհանդես Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանում

Նոյեմբերի 6-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանում տեղի ունեցավ «Ա» տառի շնորհանդես:

Մեր դպրոցի սաները չեն դադարում զարմացնել ու հաճելին մատուցել թե՛ ուսուցիչներին, թե՛ ծնողներին:                                       

Երեխաների համար ամենամեծ տոնն էր. փառավոր «Այբբենարանի» առաջին տառի էջն էին բացում: Այսօրվանից հավետ իրենցն են տառերը, սիրուն ու կյանքի բոլոր ճամփաներում պիտի քայլեն իրար հետ: 

Աշակերտները ներկայացրին նախաայբբենական շրջանում ստացած գիտելիքները: Դասվար Կարինե Պողոսյանի կողմից կազմակերպված դաս-միջոցառման ընթացքում ուսուցանվեց «Ա» տառը, հնչեցին բանաստեղծություններ, երգեր, հանելուկներ:

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.11.2023)
Դիտումներ: 295 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar