Աշնանը նվիրված բաց դաս-միջոցառում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Դեկտեմբերի 1-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Գ» դասարանում տեղի ունեցավ աշնանը նվիրված «Ոսկեծամիկ աշուն» խորագիրը կրող բաց դաս-միջոցառում, որը կազմակերպել էր դասվար Արմինե Հարությունյանը: 

Աշնանային այգու գողտրիկ անկյուն հիշեցնող դասասենյակը զարդարված էր բազմագույն ու խայտաբղետ թուփ ու տերևներով: Ներկաներին, կարծես, կախարդական խորհուրդ էր պարուրել:

  

Բաց դաս-միջոցառումը սկսվեց աշնանը նվիրված երգով ու հանելուկով: Այնուհետև մասնակիցները ներկայացրին աշնանային բնության փոփոխությունների, ոսկեհեր անտառի, այգիների հարուստ բերք ու բարիքի մասին ստեղծագործություններ, և ավարտեցին միջոցառումը գեղեցիկ պար-բեմադրությամբ: 

Աշակերտներն ակնհայտ ոգևորվածությամբ գովերգեցին գունաշատ գեղեցկուհուն, հանդես եկան աշնան վերաբերյալ երգերով, բանաստեղծություններով: Արդեն հրաժեշտ տվող աշունը, երեխաների պատկերացումներով, ավելի ջերմ ու ոսկեղենիկ էր:

Բաց դաս-միջոցառմանը ներկա էին դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿՈւ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արմիդա Գևորգյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Վարդ Գրիգորյանը, ծնողներ:

  

  

  

  

  

  

 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (01.12.2021)
Դիտումներ: 581 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar