Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանում տեղի ունեցավ «Ա» տառին նվիրված բաց դաս-միջոցառում

Նոյեմբերի 6-ին Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանի աշակերտները հանդես եկան «Ա» տառի հանդիսավոր միջոցառմամբ։

Փոքրիկների շուրթերից հնչած ամեն հնչյուն, ամեն բառ նոր շունչ ստացավ, սիրով ու ջերմությամբ լցրեց բոլորի հոգիները` իրենց երգերի ելևէջներով, ասմունքով, հանելուկների մեկնաբանությամբ։

«Ա» տառն է այն կախարդական բանալին, որով կբացվի մեսրոպյան այբուբենի դուռը։ Նրանք կճամփորդեն տառերի զարմանահրաշ աշխարհում, կմարտնչեն զինվորների նման և կկարդան հայոց լեզվով, մայրենի լեզվով, այն լեզվով, որ բյուր դարեր հայ ժողովրդին հայ է պահել։

Դաս-միջոցառման նպատակն էր՝ ուսուցանել «Ա» տառը, ամրապնդել պատմություն, նախադասություն, բառ, վանկ, հնչյուն հասկացությունները և գաղափար տալ մեզ դարեր շարունակ հայ պահող, մեզ պահպանող և պաշտպանող քաջարի ու անպարտ այբուբենի մասին։

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.11.2023)
Դիտումներ: 411 | Վարկանիշ: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar