«Տերյանի շնչով, Տերյանի հետ» խորագրով բաց դաս Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանում
Գորիս Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանի աշակերտները, դասղեկ՝ Արփինե Մարտիրոսյանի հետ այցելեցին դպրոցի մերձակա բացատ։ Այցը կրում էր ուսումնադաստիարակչական բնույթ։ Աշակերտները երգեցին Տերյանին հատուկ զգացմունքայնությամբ և քնքշությամբ, ասմունքեցին տերյանական շնչով` մտովի տեղափոխվելով տերյանական պոեզիայի աշխարհ, ուր մշտապես աշուն ու անձրև է... Տերևաթափի ներքո կազմակերպվեց բաց դաս դասղեկի նախաձեռնությամբ։ Աշակերտները ներկայացրին իրենց դասընկերներին, բնութագրեցին միմյանց։ Օրվա ավարտին դասղեկն ուսումնադաստիարակչական զրույց անցկացրեց աշակերտների հետ։
| |
| |
Դիտումներ: 165 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |