Ավարտվեց ֆուտբոլի աղջիկների մանկապատանեկան առաջնության Մ13 մրցաշարի առաջին փուլը: Գորիս Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աղջիկների ֆուտբոլի թիմը մասնակցել է ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող աղջիկների մանկապատանեկան առաջնությունների Մ13 մրցաշաշարին, որին մասնակցել են նաև Գորիսի Սերո Խանզադյանի թիվ 6 հիմնական դպրոցի, թիվ 5 հիմնական դպրոցի, Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի, Ակների միջնակարգ դպրոցի և Տեղ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի սաները:
Հաղթողները կորոշվեն 2024 թվականի ապրիլ ամսին: Մրցումների նպատակն է նպաստել ՀՀ տարածքում աղջիկների մանկապատանեկան ֆուտբոլի հետագա զարգացմանը, նպաստել ֆուտբոլիստների մասնագիտական որակների և ուսուցման պրոցեսի մակարդակի հետագա բարձրացմանը, ապահովել ազգաբնակչության մանկապատանեկան հասակի աղջիկների համակողմանի ֆիզիկական զարգացումը, ի հայտ բերել հեռանկարային, խոստումնալից, տաղանդավոր ֆուտբոլիստներին, նպաստել կանանց ֆուտբոլի բարձրագույն և առաջին խմբերի թիմերի համալրման համար արժանի հերթափոխի պատրաստման գործընթացին, «Արդար խաղի» սկզբունքների արմատավորմանը և կենսագործմանը նպաստելը, նպաստել կանանց ֆուտբոլի մասսայականացումը տարբեր տարիքային խմբերում։
| |
| |
Դիտումներ: 297 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |