Գորիսի Յու.Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դահլիճը զարդարվել էր աշնանային բոցավառ գույներով. աշնան տոն էր 2-րդ «Գ» դասարանում

Աշունը տարվա գունագեղ ու ակնահաճո եղանակներից է և աշնանային պայծառ գույները առանձնահատուկ դրսևորումներով են ընկալում թե՛ մեծերը, թե՛ փոքրերը։ 

Նոյեմբերի 23-ին Գորիսի Յու.Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դահլիճը զարդարվել էր աշնանային բոցավառ գույներով։ 2-րդ «Գ» դասարանի աշակերտները երգով, պարով ու ասմունքով ներկայացան հյուրերին։ 

  

Դասվար Կարինե Մալխասյանը մաղթեց, որ այսուհետ բոլոր աշունները լինեն խաղաղ  ու անվրդով և յուրաքանչյուրն ապրի հրաշքի սպասումով։

Միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն՝ Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն՝ Արմիդա Գևորգյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ՝ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ և ծնողներ։

Ներկաները ողջունեցին աշակերտների գեղեցիկ պահվածքն ու շեշտեցին, որ նման միջոցառումները ոգևորում ու մոտիվացնում են նրանց:

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.11.2023)
Դիտումներ: 325 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar