Աշնանային նրբագեղ շշուկներն արձագանքում էին Գորիսի Յու.Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Բ» դասարանում

Նոյեմբերի 24-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Գ» դասարանում տեղի ունեցավ աշնանային միջոցառում, որը կազմակերպել էր դասվար Վարդ Գրիգորյանը: 

Աշնանային այգու գողտրիկ անկյուն հիշեցնող դասասենյակը զարդարված էր բազմագույն ու խայտաբղետ թուփ ու տերևներով: Ներկաներին, կարծես, կախարդական խորհուրդ էր պարուրել:

Միջոցառումը լի էր աշնանը նվիրված երգով, պարով, հանելուկով: Աշակերտները ներկայացրին աշնանային բնության փոփոխությունների, ոսկեհեր անտառի, այգիների հարուստ բերք ու բարիքի մասին ստեղծագործություններ, և ավարտեցին միջոցառումը տարբեր նվագարանների գեղեցիկ ստեղծագործություններով:

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.11.2023)
Դիտումներ: 296 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar