Նոյեմբերի 23-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Ա» դասարանում «Հայոց պատմություն» առարկայից տեղի ունեցավ «Հայկական հարցի պատմություն» թեմայով բաց դաս: Ուսուցչուհի Մերի Դանիելյանը դասարանը բաժանել էր հինգ խմբի, նշանակել կոորդինատորներ: Խմբերից յուրաքանչյուրը պատրաստել էր համապատասխան ինֆորմացիա և տեսասահիկի, պաստառի, նկարների ու խաչբառի միջոցով ներկայացվեց Հայկական հարցի նախնական շրջանը, ծագումը, միջազգայնացումը, լուծման ճանապարհին կատարված առաջին քայլերը, Օսմանյան կայսրության քաղաքականությունը: Աշակերտների կողմից անդրադարձ կատարվեց նաև Հայկական հարցի միջազգայնացմանը, կուսակցությունների դերին, համիդյան քաղաքականությանը և այլն: Բաց դասի ավարտին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի, ուսուցչուհի Մերի Դանիելյանի և աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում ու հարց-պատասխան: Թեման ոչ միայն հայկական հարցն էր, այլ նաև աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական, ռազմական իրավիճակները:
| |
| |
Դիտումներ: 315 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |