Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Ա» դասարանը քայլարշավ կազմակերպեց դեպի Գորիսի մոտակա անտառ

Նոյեմբերի 24-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Ա» դասարանը, դասղեկ` Աննա Աբգարյանի ուղեկցությամբ քայլարշավ կազմակերպեց դեպի Գորիսի մոտակա անտառը։ Երեխաները վայելեցին աշնան վերջին շունչը, գեղատեսիլ բնությունը։ Արշավի ժամանակ աշակերտները խարույկ վառեցին, երգեցին, արտասանեցին։ Մթնոլորտը շատ ջերմ ու տաք էր` չնայած աշնանային որոշակի սառնությանը։

Քայլարշավի նպատակն էր նպաստել աշակերտների միջև առողջ հարաբերությունների ստեղծմանը, թիմային աշխատանքի, համագործակցության ամրապնդմանը։  

Աշակերտներն ունեցան գեղեցիկ ժամանցային, հաճելի, զվարճալի օր։

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (26.11.2023)
Դիտումներ: 339 | Վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar