Ամփոփվեցին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2023 թվականի սպորտային ձեռքբերումները. աշակերտները պարգևատրվեցին շնորհակալագրերով և պատվոգ

Դեկտեմբերի 12-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում ամփոփվեցին դպրոցի 2023 թվականի սպորտային ձեռքբերումները։

Դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արաքսյա Առստամյանը, «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Աննա Աբգարյանը, Ռոբերտ Արզումանյանը, ինչպես նաև ՀՖՖ Սյունիքի մարզի ներկայացուցիչ Վրեժ Դավթյանը դպրոցի սաներին հանձնեցին 2023 թվականի ընթացքում դպրոցի աշակերտների մասնակցած սպորտային միջոցառումների, մրցույթների պատվոգրերը, շնորհակալագրերը:

    

Այդ օրն ամփոփվեցին 2022-2023 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի սպորտլանդիաների, «Ազգային ժողովի գավաթ» մրցաշարի, 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ֆուտբոլային խաղերի, «Ազգային ժողովի գավաթ» մրցաշարի, սեղանի թենիսի, բասկետբոլի ներդպրոցական մրցաշարի, ըմբշամարտի միջազգային մրցաշարի արդյունքները: Այս բոլոր մրցաշարերին մասնակցել են դպրոցի 100-ից ավելի աշակերտներ:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2023 թվականի 
սպորտային ձեռքբերումները՝ ստորև.

  • Սպորտլանդիայի համայնքային փուլ - 1-3-րդ և 4-6-րդ դասարաններ՝ I տեղ
  • «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության (մրցումներ) համայնքային և մարզային փուլեր – 4-րդ դասարանների աշակերտներ՝ I տեղ, հանրապետական փուլ՝ II տեղ (դիպլոմներ): Թիմում ընդգրկված են հետևյալ աշակերտները. Առաքելյան Գոռ, Պետրոսյան Մարի, Աթաբեկյան Աշոտ, Ալեքսանյան Նատալի:
  • ՀՖՖ-ի կողմից կազմակերպված ֆուտբոլի դպրոցականների առաջնության համայնքային փուլ - Մ12 և Մ14 թիմեր՝ I տեղ, մարզային փուլ - Մ12 թիմ՝ I տեղ, հանրապետական փուլ - Մ12 թիմ՝ II տեղ:
  • Սեղանի թենեսի մրցաշարի համայնքային փուլ՝ I տեղ: Թիմում ընդգրկված են հետևյալ աշակերտները. Ալեքսանդր Դավթյան (9-րդ «Ա»), Ստելլա Քոչարյան (9-րդ «Ա»), Սուրեն Բակունց (9-րդ «Բ»), Լիլի Եղյան (9-րդ «Բ»): Սեղանի թենեսի մրցաշարի մարզային փուլ՝ III տեղ՝ Սուրեն Բակունց (9-րդ «Բ»)
  • Բասկետբոլի ներդպրոցական մրցումներ 8-րդ և 9-րդ դասարանների աղջիկների և տղաների միջև.

Տղաներ

  • I տեղ – 8-րդ «Ա» դասարան  
  • II տեղ – 9-րդ «Բ» դասարան
  • III տեղ – 9-րդ «Ա» դասարան

Աղջիկներ

  • I տեղ – 8-րդ «Ա» դասարան  
  • II տեղ – 9-րդ «Բ» դասարան
  • III տեղ – 9-րդ «Գ» դասարան
  • Ըմբշամարտի միջազգային մրցաշար - 9-րդ «Գ» դասարանի աշակերտ Արտակ Աղաբեկյան – ոսկե մեդալ:

    

    

    

    ​​​​​​​

 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.12.2023)
Դիտումներ: 318 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar