«Բարի սիրտ» հիմնադրամը «Տեղական ինքնակառավարում՝ հանուն Գորիս համայնքի զարգացման» ծրագրի շրջանակներում՝ կարևորելով առողջ ապրելակերպի մասսայականացման և վատ, անառողջ սովորություններից զերծ մնալու քարոզման նպատակը՝ տեղեկատվական հանդիպումներ է իրականացրել Գորիս համայնքի մի շարք դպրոցներում։
Դեկտեմբերի 15-ին տեղեկատվական հանդիպում է տեղի ունեցել Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, որին մասնակցել են «Առողջ ապրելակերպ» առարկայի ուսուցչուհի Մարինե Բաբայանը, հատուկ մանկավարժ Նանե Բաբաջանյանը, ինչպես նաև 7-րդ «Ա» դասարանի աշակերտները: Տեղեկատվական սեմինարների ընթացքում աշակերտները ծանոթացել են առողջ ապրելակերպի կարևորությանը, դրա պահպանման կանոններին, վատ սովորությունների վտանգավորության և դրանցից զերծ մնալու նշանակությանը։ Վերջում երեխաները մասնակցել են ամփոփիչ խաղին՝ ի մի բերելով սովորածը։
| |
| |
Դիտումներ: 355 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |