Անցած շաբաթը տոնական էր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում. դասարանական միջոցառումներով ամփոփվեց 2023 թվականը

Անցած շաբաթը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-4-րդ դասարաններում տոնական էր: Դեկտեմբերի 18-ից դպրոցում անցկացվեց դիմակահանդեսների, տոնական միջոցառումների մի ամբողջ շարք: Դասվարները կազմակերպել էին դասարանական ամանորյա միջոցառումներ, որոնց ընթացքում աշակերտներն իրենց երգերով, ոտանավորներով շնորհավորեցին գալիք տարին և ցանկացան, որ 2024 թվականը լինի խաղաղության, բարեկեցության ու առողջության տարի։

    

Տոնական տրամադրությամբ էին համակված սովորողները, ծնողներն ու ուսուցիչները: Միմյանց հաջորդող ամանորյա ուղերձները, ասմունքը, երգն ու պարը ուրախ և աշխույժ մթնոլորտ էին ստեղծել ամբողջ դպրոցում:

Երեխաները երգով ու արտասանությամբ դիմավորեցին Ձմեռ պապին, որը չէր մոռացել փոքրիկների համար նվերներ բերել։ Աշակերտները խոստացան լավ սովորել և լինել ուշիմ: Ձմեռ պապը ևս շնորհավորեց երեխաների Ամանորը, նվերներ բաժանեց և մաղթեց, որ գալիք տարում իրականանան երեխաների երազանքներն ու ցանկությունները։

Միջոցառումներին ներկա էին դպրոցի մանկավարժական անձնակազմը, ուսուցիչներ, ծնողներ:

Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ:

    

    

    

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (23.12.2023)
Դիտումներ: 274 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar