Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տոներին ընդառաջ հայտարարվել էր արդեն ավանդական դարձած «Լավագույն զարդարված դասարան 2023» խորագրով մրցույթը։ Մրցույթի շրջանակում դպրոցի 27 դասարանները պետք է ձևավորեին իրենց դասարանները, պատրաստվեին Ամանորին։ Դասարանների գնահատումն իրականացրել է 6 հոգուց կազմված ժյուրին, որի անդամներն էին՝ ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արաքսյա Առստամյանը, ծնողական խորհրդի անդամ Սաթենիկ Ղահրամանյանը, աշակերտական խորհրդի անդամներ Լիլիթ Հովսեփյանն ու Էլեն Գրիգորյանը։ Գնահատումն իրականացվել է եվրատեսիլյան սկզբունքով։ Ինչպես երգի հեղինակավոր մրցույթում, ժյուրիի յուրաքանչյուր անդամ դասարաններին տվել է 1-8, 10 և 12 միավորներ։ Դեկտեմբերի 25-ին ամփոփվել են «Լավագույն զարդարված դասարան 2023» մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա արձանագրվել է հետևյալ արդյունքը․
Քվեարկության արդյունքները Տնօրինության կողմից հաղթող դասարանները պարգևատրվել են նվերներով։ Ինչպես նաև դպրոցի «Կերպարվեստ» առարկայի ուսուցչուհի Սոնա Միրզոյանը տնօրինության կողմից արժանացել է շնորհակալագրի՝ դպրոցի ամանորյա զարդարանքին աջակցելու համար:
| |
| |
Դիտումներ: 523 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |