Փետրվարի 2-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմանական դպրոցի 9-րդ «Ա», «Բ», «Գ» և 6-րդ «Ա» դասարանների աշակերտների մասնակցությամբ «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Շահանե Հովսեփյանն ու «ՆԶՊ» առարկայի ուսուցիչ Արտուր Հովսեփյանը կազմակերպել էին միջոցառում՝ «Կոչեմ ապրողաց» խորագրով։ Բանակի տոնը ևս մեկ առիթ ու հնարավորություն է կրկին հիշելու բոլոր այն հերոս ազատամարտիկներին, ում նվիրումի ու հաճախ նաև կյանքի գնով ստեղծվեց և կայացավ մեր բանակը:
Աշակերտներն իրենց խոսքում նշեցին, որ հպարտ են այն շրջանավարտներով և աշխատակիցներով, ովքեր թե՛ Արցախյան առաջին, թե՛ Ապրիլյան քառօրյա, թե՛ 44-օրյա պատերազմների օրերին աննկուն պայքար մղեցին հանուն մեր այսօրվա պաշտպանության: «Երախտապարտ ենք, քանի որ մեր թիկունքում զգում ենք ձեր ուժը, որն էլ մեզ մղում է դեպի հաղթանակներ գիտության ու կրթության ոլորտում: Խաղաղություն հայոց սահմաններին, համբերություն բոլոր զինվորների ծնողներին, իսկ ձեզ, սիրելի՛ զինվորներ, բարի տունդարձ ենք մաղթում: Փառք ու պատիվ, նաև երախտիք ու խոնարհում մեր անձնվեր հերոսների հիշատակին»,-նշեցին աշակերտները: Շնորհավո՛ր տոնդ, հայկական բանակ և հայ զինվոր:
| |
| |
Դիտումներ: 482 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |