Փետրվարի 24-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Ա» դասարանում դասվար Գայանե Ավագյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր նկարչական ցուցահանդես, որին գունագեղ նկարներով ներկայացել էին 3-րդ «Ա» դասարանի աշակերտներ Նանե Պետրոսյանը, Նարե Խաչատրյանը, Տիգրան Բախշյանն ու Սամվել Բուլբուլյանը։
Ցուցահանդեսի մեկնարկին Գայանե Ավագյանը հանդես եկավ բացման խոսքով, ներկայացրեց ցուցահանդեսի կազմակերպման մտահղացման աղբյուրը, նշելով, որ աշակերտները մեծ հաճույքով են մասնակցում «Կերպարվեստ» առարկայի դասերին, հաճախում նկարչության խմբակ, ինչպես նաև Գորիսի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոն: Աշակերտները ներկայացրին իրենց աշխատանքները, խոսեցին ոգեշնչման աղբյուրների մասին: Ներկաները նշեցին, որ բոլոր նկարներում սարյանական շունչն է առկա, շնորհավորեցին մասնակիցներին, իսկ Գայանե Ավագյանը պատվոգրեր ու նվերներ հանձնեց փոքրիկ նկարիչներին։ Ցուցահանդեսին ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոնի ուսուցչուհի Մարիամ Արզումանյանը, ուսուցիչներ, ծնողներ:
| |
| |
Դիտումներ: 391 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |