Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-9-րդ դասարանների աշակերտների միջև տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ

Փետրվարի 26-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որը կազմակերպել էր «Ինֆորմատիկա/ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը: Խաղ-մրցույթին մասնակցում էին 8-9-րդ դասարանների աշակերտներից կազմված թիմերը:

8-րդ «Ա» դասարանի թիմը կրում էր «Տարբերվողներ» անունը, որի կազմում ընդգրկված էին Էլեն Պողոսյանը, Անահիտ Հովհաննիսյանը, Նելլի Բալասյանը, Ավետ Ջհանգիրյանը, Սպարտակ Արզումանյանը, Ժակ Հովսեփյանն ու Կարապետ Պետրոսյանը:

8-րդ «Բ» դասարանի թիմը կրում էր «Sea of Mind» անունը, որի կազմում ընդգրկված էին Նանե Հարությունյանը, Կատրին Կարապետյանը, Էլեն Ասրյանը, Ռուբեն Թելունցը, Գոռ Սիմոնյանը, Հարություն Հարությունյանն ու Վալերի Բակունցը:

9-րդ «Ա» դասարանի թիմը կրում էր «Calypso» անունը, որի կազմում ընդգրկված էին Վաչե Գրիգորյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալեն Առուստամյանը, Ռոզի Մկրտչյանը, Սյունե Ստեփանյանը, Նարե Ավագյանն ու Մանե Մարտիրոսյանը:

9-րդ «Բ» դասարանի թիմը կրում էր «Ինտելեկտուալ կայծեր» անունը, որի կազմում ընդգրկված էին Սուրեն Բակունցը, Գագիկ Կարապետյանը, Անդրեյ Հարությունյանը, Լիլիթ Հովսեփյանը, Լիլիթ Ծատրյանը, Արեգ Մանուչարյանն ու Աննա Սարգսյանը:

9-րդ «Գ» դասարանի թիմը կրում էր «Անդրոմեդա» անունը, որի կազմում ընդգրկված էին Ալեքս Դաղունցը, Քրիստինե Աբրահամյանը, Հայկ Ասատրյանը, Վալենտինա Հովհաննիսյանը, Գոռ Մաթևոսյանը, Սոնա Պետրոսյանն ու Արմեն Օհանջանյանը:

Ինտելեկտուալ խաղ-մրցույթի հարցաշարը կազմված էր պատմություն, աստղագիտություն, սպորտ, անատոմիա, աշխարհագրություն, մաթեմատիկա և գրականություն բնագավառներից, ինչպես նաև տրամաբանական ու կատակ հարցերից:

Մրցույթի ժյուրիի կազմում էին ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արաքսյա Առստամյանը և «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը:

Մրցույթի մեկնարկին թիմերը ներկայացան, նշեցին իրենց անվանումները, ցուցադրեցին իրենց կողմից մշակված տարբերանշանները: Ներկայացման փուլում տարբերվեց «Ինտելեկտուալ կայծեր» թիմը, որը դահլիճ մուտք գործեց բժշկական հագուստով և նշեց, որ քիմիական փորձից է գալիս, որը չի հաջողվել:

Խաղ-մրցույթն անցավ թեժ մթնոլորտում: Արդյունքում գրանցվեց հետևյալ պատկերը.

  • «Տարբերվողներ»՝ 40 միավոր
  • «Sea of Mind»՝ 30 միավոր
  • «Calypso»՝ 42 միավոր
  • «Ինտելեկտուալ կայծեր»՝ 44 միավոր
  • «Անդրոմեդա»՝ 41 միավոր:

Հաղթող ճանաչվեց 9-րդ «Բ» դասարանը ներկայացնող «Ինտելեկտուալ կայծեր» թիմը:

Բոլոր թիմերը պարգևատրվեցին մասնակցության շնորհակալագրերով, իսկ հաղթող թիմը դպրոցի տնօրինության կողմից ստացավ սեղանի ինտելեկտուալ խաղ և Գորիսի «Black & Gold» ակումբում մեկօրյա ժամանցի նվեր քարտ:

Մրցույթը վարում էր 9-րդ «Ա» դասարանի աշակերտուհի Սոֆի Լազարյանը:

    

    

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (26.02.2024)
Դիտումներ: 618 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar