Ապրիլի 1-ին և 2-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային փուլը, որը կազմակերպել են Գորիսի համայնքապետարանը և Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցը։ 1-ից 3-րդ տարիքային խմբի թիմերի միջև անցկացվող մրցաշարին մասնակցել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը և Խնձորեսկի Գարեգին Սևունցի անվան միջնակարգ դպրոցը։ 4-ից 6-րդ տարիքային խմբի թիմերի միջև անցկացվող մրցաշարին մասնակցել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցը, Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցը, Խնձորեսկի Գարեգին Սևունցի անվան միջնակարգ դպրոցը, Վերիշենի միջնակարգ դպրոցը, Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցը: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները երկու տարիքային խմբերում մեծ առավելությամբ զբաղեցրել են առաջին մրցանակային տեղը և Գորիս համայնքը կներկայացնեն մարզային փուլում: Թիմերի մարզիչներն են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Ռոբերտ Արզումանյանն ու Աննա Աբգարյանը:
| |
| |
Դիտումներ: 372 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |