«Իմ հույսի ամրոց» խորագրով միջոցառում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Գ» դասարանում

Ապրիլի 4-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Գ» դասարանում տեղի ունեցավ «Իմ հույսի ամրոց» խորագրով միջոցառում՝ նվիրված մայրությանը։

Աշակերտները «Մայրության և գեղեցկության» տոնին ընդառաջ իրենց գեղեցիկ ասմունքով, բեմականացումներով և երգերով ներկայացան ծնողներին, ուսուցչական կոլեկտիվին։

Դահլիճի գեղեցիկ ձևավորումը, աշակերտների կանաչ վզկապները, դերային գլխազարդերը բարձր տրամադրություն էր հաղորդել ներկաներին և անկեղծ ժպիտների առիթ հանդիսացել։

Միջոցառման ընթացքում սահիկաշարի տեսքով անակնկալ մատուցվեց ծնողներին և աշակերտները նրանց նվիրեցին շնորհավորական բացիկներ։

Մայրությունը վեհ կոչում է, և մայրերի համար պետք է աղոթել մշտապես։ Աշակերտները «Տերունական աղոթքով» աշխարհի բոլոր մայրերին ցանկացան երկարակեցություն և ամրակուռ առողջություն։

Դասվար Կարինե Մալխասյանն իր խոսքում նշեց, որ մայրերը մեր երկնահաս հույսի ամրոցներն են, և Աստծո լավագույն արարչագործությունը կնոջը մայրանալու շնորհքով օժտելն է:

      

      

      

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (04.04.2024)
Դիտումներ: 376 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar