Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Ա» դասարանում հայտարարված ծնողական ժողովի փոխարեն ծնողներն ականատես եղան փոքրիկ անակնկալի
Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Ա» դասարանում տոնական տրամադրություն էր։ Հայտարարված ծնողական ժողովի փոխարեն ծնողներն ականատես եղան փոքրիկ անակնկալի։ Դասղեկ Ալլա Առստամյանի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում շեշտվեց, որ մայրերն են ազգերի հարատևման առհավատչյան և հավերժության պատվարը։ Երեխաները շնորհավորեցին իրենց մայրերին երգ ու պարով, սրտաբուխ ու անկեղծ մաղթանքներով, արտասանեցին մորը նվիրված գեղեցիկ բանաստեղծություններ և տողեր։ Շնորհավորելով մայրերին՝ երեխաները մաղթեցին նրանց ընտանեկան սեր ու ջերմություն, աշխատանքային հաջողություններ, հասարակական եռանդուն, արդյունավետ գործունեություն և հատկապես՝ կանացի հմայք ու գեղեցկություն: Շնորհավոր տոնդ, մայրի՛կ...
| |
| |
Դիտումներ: 393 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |