«Հմուտ ձեռքեր» խմբակ. դպրոցի աշակերտները ծանոթանում են գրաֆիկայի, փայտամշակման արհեստանոցի հիմնական պահանջների, փայտատեսակների, մետաղամշակման աշխատանք

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանն ու ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը շարունակում են իրականացնել դիտարկումներ, դասալսումներ դպրոցում գործող արտադասարանական խմբակների դասաժամերին:

Մարտի 10-ին դիտարկում է իրականացվել «Տեխնոլոգիա» (տղաներ) առարկայից իրականացվող «Հմուտ ձեռքեր» խմբակի ընթացքում, որի խմբավարն է ուսուցչուհի Մարետա Հարությունյանը:    

«Հմուտ ձեռքեր» խմբակի ծրագիրը գրվել է Մարետա Հարությունյանի կողմից: Խմբակի ընթացքում աշակերտները պետք է իմանան ինչ է գրաֆիկան, փայտամշակման արհեստանոցի հիմնական պահանջները, փայտատեսակները, դրանց հետ աշխատանքը (չափանշում, ռանդում, սղոցում, շաղափում, վերջնամշակում, գեղերեսում), մետաղամշակման աշխատանքները (չափանշում, ուղղում, ծռում, կտրում,
խարտոցում, զոդում, գամում), մեքենագիտությունը:

«Հմուտ ձեռքեր» խմբակի նպատակն է աշակերտների մոտ զարգացնել ստեղծագործական միտքը, ուսուցանել տեխնոլոգիական գիտելիքներ, աշխատանքային հմտություններ, ճանաչողության զարգացում, աշխատասիրության դաստիարակում, տարբեր ապրանքների, իրերի պատրաստում, գրաֆիկական ունակությունների և կուլտուրայի ձևավորում:

      

      

      

    

  
 

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (10.04.2024)
Դիտումներ: 300 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar