Գնահատանքի և մեծարման գարնանային հիասքանչ օր էր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանում

Գնահատանքի և մեծարման գարնանային հիասքանչ օր էր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Ա» դասարանում: Ցերեկույթը հատկանշական էր նրանով, որ կազմակերպվել էր միամսյակի ավարտից հետո՝ ընդգծելով այն փաստը, որ հայ մորը մեծարելու և արժևորելու համար հատուկ տոներ պետք չեն: 

Միջացառման ընթացքում սաները ներկայացրին արդեն իսկ թղթի վրա զետեղված իրենց սրտի խոսքը՝ գարնանային ծաղիկներով պարուրված, այնուհետև մայրիկներին նվիրեցին տեխնոլոգիայի դասաժամին իրենց ձեռքով պատրաստված ծաղիկների փունջը: 

Անակնկալ էր պատրաստել նաև միջոցառման կազմակերպիչ, դասվար Արուս Դոլունցն իր սաների համար: Միջոցառման օրը համընկել էր «Հրաժեշտ այբբենարանին» բանաստեղծության հետ և քանի որ աշակերտներն արդեն իսկ տառաճանաչ են՝ դասվարի կողմից նրանք արժանացան իրենց անվանատառերով և Մաշտոցի նկարով պատվոգրերի:  

Միջոցառման ավարտին շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Արուս Դոլունցը՝ շեշտելով, որ մոր հանդեպ տածած սերն ու նվիրվածությունը մեր ազգային նկարագիրը ձևավորող անկյունաքարերից մեկն է: «Հայ կինն իր առաքինի իմաստությամբ մշտապես անգնահատելի դեր ունի ընտանիքում և ընդհանրապես հասարակական կյանքում՝ դարերով ձևավորված ավանդույթների և ազգային արժեքների պահպանման առաքինությամբ: Մեր ժողովրդի լուսավոր ապագայի և սերունդների հայեցի դաստիարակության երաշխավորները մեր ամուր ընտանիքներն ու ընտանիքից ներս տիրող սերն ու հավատն են»:

  

  

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (12.04.2024)
Դիտումներ: 357 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar